ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.12.2018 11:07
Մեղադրանքը՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 25-ին, ժամը 07.00-ին, Բավրայի սահմանապահ վերահսկողության բաժնից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Արմենակ Ք.-ն, որը 2010թ. փետրվարի 2-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասի մեղադրանքով: