ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.01.2019 11:53
Մեղադրանքը՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ համատեղ, հունվարի 19-ին, ժամը 23.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցից բերման են ենթարկել 31-ամյա Արա Բ.-ին, որը 2018 թ. հոկտեմբերի 17-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 19-ին, ժամը 12.30-ին, կամավոր ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 28-ամյա Գագիկ Հ.-ն, որը 2018թ հուլիսի 17-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: