ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.01.2015 11:08
Մեղադրանքը՝ գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 29-ին, ժամը 12.00-ին, Երևանի Ներքին Չարբախի 3-րդ փողոցի սկզբնամասից բերման է ենթարկվել 1979 Արամ Մ.-ն, ով 2014 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի /գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: