ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.06.2013 11:08
Մեղադրանքը՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գետահովիտ գյուղի սկզբնամասից` երկաթգծի տարածքում գտնվող վագոն-տնակից, բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Աշոտ Խ.-ն, որը հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը:
Խափանման միջոցը` կալանք: