ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.04.2019 16:19
Մեծամորի ոստիկանների բացահայտումը
Ապրիլի 24-ին 38-ամյա մի կին հաղորդում է տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցների գործադրմամբ նախասրահի դռան փականը պոկելու, այնուհետև պատուհանը հրել-բացելու միջոցով, իրենց ամառանոցի ննջասենյակի գորգի տակից գողացել են 60 հազար դրամ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նրա 9-րդ դասարանցի որդին նույն դպրոցի 7-րդ դասարանցի մի աշակերտի հետ:
Տղաները տվել են ինքնախոստովանական ցուցմունք և հանձնվել ծնողներին:
Գողոնն առգրավված է:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: