ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.12.2015 11:55
«Միցուբիշի Գրանդիս»-ը գլորվել է ձորը. վարորդը և ուղևորը մահացել են
Դեկտեմբերի 27-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 57-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը` 1987 թ. ծնված Թաթուլ Սարգսյանը, և ուղևորը` 1998 թ. ծնված Արեն Ղազարյանը, տեղում մահացել են, իսկ մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: