ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.11.2013 11:02
Մաքսանենգության մեղադրանքով հետախուզվողին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից տեղափոխեցին Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2010 թ. նոյեմբերին ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից մաքսանենգության մեղադրանքով հետախուզում էր հայտարարվել 1970 թ. ծնված Անդրանիկ Ք.-ի նկատմամբ: Մեկ տարի անց՝ 2011-ի հուլիսին, նրա նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում:
Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Անդրանիկ Ք.-ն ձերբակալվեց Գերմանիայի Ռոստոկ քաղաքում և 2013 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից Բեռլին-Մոսկվա-Երևան չվերթով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն: