ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.10.2019 13:13
Մարմնական վնասվածքի դեպքը բացահայտվեց 4 ամիս անց
Մայիսի 30-ին, ժամը 16.05-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «ծնոտի կոտրվածք՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծամոր քաղաքի 66-ամյա մի բնակիչ: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է անհայտ անձի կողմից հարվածելու հետևանքով:
Ոստիկանության Մաշտոցի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դեպքը տեղի էր ունեցել Մեծամոր քաղաքի ամառանոցային տարածքում:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել էին Մեծամորի բաժին: Հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության Մեծամորի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ հոկտեմբերի 2-ին քրեական հետախույզները պարզել են, որ տուժածին հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել 55-ամյա համաքաղաքացի տղամարդը, որը բերման է ենթարկվել բաժին, ներկայացվել Արմավիրի մարզային քննչական վարչություն և ձերբակալվել: