ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
03.05.2019 17:14
Մարմնական վնասվածք էր պատճառել 22-ամյա երիտասարդի
Մայիսի 2-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 22-ամյա երիտասարդ:
Նույն օրը, ժամը 20.30-ին, Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական և Շենգավիթի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Շենգավիթի բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Սուրեն Մ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք պտուտակահանը հայտնաբերելու ուղղությամբ:
Սուրեն Մ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: