ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.12.2019 16:08
Մարմաշեն գյուղի բնակիչը զինամթերք է կամավոր հանձնել
![Մարմաշեն գյուղի բնակիչը զինամթերք է կամավոր հանձնել Մարմաշեն գյուղի բնակիչը զինամթերք է կամավոր հանձնել](/resources/police/img/news/big/1575288614,7105.jpeg)
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 30-ին Մարմաշեն գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է ծխագլանակ և ինքնաձիգի 45 հատ 5.45մմ տրամաչափի փամփուշտներ։
Նա հայտնել է, որ զինամթերքը պատկանել է կնոջ հանգուցյալ հորը, որը 1992-1994թթ մասնակցել է Արցախյան ազատագրական մարտերին։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: