ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
10.06.2019 14:41
Մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 8-ին, ժամը 04.30-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բաղրամյանի բաժին բերման են ենթարկել 37-ամյա Հովհաննես Հ.-ին, որը 2018թ-ի դեկտեմբերի 5-ից հետախուզվում էր ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: