ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
05.09.2019 13:12
Մարդուն առևանգելու մեղադրանքով հետախուզվողները հայտնաբերվեցին

Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 4-ին, ժամը 21.45-ին, Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Աշոտ Հ.-ին և 30-ամյա Անահիտ Հ.-ին, որոնք սեպտեմբերի 4-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: