ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
04.06.2019 17:02
Մարալիկում կատարված ճանապարհային արգելապատնեշների գողությունը բացահայտվեց
Հունիսի 3-ին ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքի 41-ամյա մի բնակիչ Երկաթուղայինների փողոցում գտնվող ընկերության տարածքից ճանապարհային արգելապատնեշներ է գողացել:
Նույն օրը, ժամը 14.50-ին, տղամարդը հրավիրվել է բաժին և խոստովանել, որ մայիսին 3 անգամ տարբեր ժամանակահատվածում, գողացել է հիշյալ ընկերությանը պատկանող 15 ճանապարհային մետաղյա արգելապատնեշներ:
Գողոնը հայտնաբերվել և վերցվել է:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: