ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
13.09.2017 18:38
Մասնագիտական պարապմունք ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղի ունեցավ հերթական մասնագիտական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը։
Մասնակցում էին ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը, ոստիկանության տարածքային բաժինների պետերը։
Օրակարգի թեմաներն էին՝ ՙՀամաչափության սկզբունքը ոստիկանական հարկադրանքը կիրառելիս՚, ՙԳաղտնիք պարունակող փաստաթղթերի ընդունումը, հաշվառումը, դրանց հետ աշխատելու առանձնահատկությունները՚ եւ ՙՈստիկանակությունում քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգը՚։
Ոստիկանական հարկադրանքը կիրառելիս համաչափության սկզբունքը ներկայացրեց Հովհաննես Քոչարյանը՝ մանրամասնելով ոստիկանների օրինաչափ գործողությունները արտակարգ իրավիճակներում։
Օրակարգի հաջորդ հարցերի շուրջ զեկուցումով հանդես եկավ ոստիկանության պետի աշխատակազմի աշխատակից Սուրեն Հովհաննիսյանը։
Օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ ծավալված քննարկումներից հետո ցուցումներ տրվեցին տվյալ ոլորտներում աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։