ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
26.09.2019 12:40
Հետախուզվողը հայտնաբերվեց Մասիս քաղաքում

Ոստիկանության Մասիսի բաժնի ՀՈԲ ծառայողները սեպտեմբերի 25-ին, ժամը 18.00-ին, Մասիս քաղաքի 3-րդ փողոցից բերման են ենթարկել 58-ամյա Աշոտ Բ.-ին, որը 2019թ. մարտի 11-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: