ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.06.2019 16:34
Խուլիգանություն Մասիսում. երեք երիտասարդ բերման են ենթարկվել
Հունիսի 20-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Մասիս քաղաքի 3-րդ փողոցում մի ոստիկան նկատել է երթևեկող «Մերսեդես Ց180» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ նստած երեք երիտասարդ բարձրաձայն հնչեցրել են հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, այնուհետև անցնելով ոստիկանության Մասիսի բաժնի ուղեփակոցի մոտով՝ մեքենան անկանոն վարել են դեպի 4-րդ փողոցի ուղղությամբ՝ կրկին հնչեցնելով բարձրաձայն հայհոյանքներ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, հետապնդելով ավտոմեքենան, Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող սուպերմարկետի դիմացից, ավտոմեքենայով հանդերձ, ժամը 19.50-ին, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել երեք երիտասարդի:
Նրանցից վերցվել են բացատրություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: