ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.11.2017 17:27
Մահվան ելքով վրաերթ Բերդիկ գյուղում. վարորդը ներկայացել է ոստիկանություն

Նոյեմբերի 26-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում 28-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղից Բերդիկ գյուղ տանող ճանապարհահատվածում վրաերթ է կատարել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.10-ի սահմաններում, հիշյալ տղամարդն իր վարած «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին` Բերդիկ գյուղի խաչմերուկի մոտ, վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Մանուկ Գեմբիկյանին, որը տեղում մահացել է:
Վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն: