ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.09.2018 10:37
Մահվան ելքով պատահար Էրեբունիում
![Մահվան ելքով պատահար Էրեբունիում Մահվան ելքով պատահար Էրեբունիում](/resources/police/img/news/big/1537857508,0353.jpeg)
Սեպտեմբերի 24-ին, ժամը 16.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի եւ Էրեբունու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել ինքնությունն անհայտ կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 19.45-ին հիվանդանոցից ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, կինը գիտակցության չգալով՝ մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ կնոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։