ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
15.12.2017 17:35
Մահվան ելքով պատահար Լիճքի հանքավայրում

Դեկտեմբերի 14-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Լիճքի հանքավայրի տարածքում 1953 թ. ծնված Վաչո Սարգսյանի վարած, իրեն ամրակցված «ԲԵԼԱԶ» ինքնաթափ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և մոտ 20 մ բարձրությունից ընկել ոլորանների ստորին հատվածը:
Վ. Սարգսյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։