ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
14.09.2013 11:40
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը ներկայացել է ոստիկանություն
Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.15-ին, 1990 թ. ծնված Վարդան Մ.-ն ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 21.00-ի սահմաններում իր կողմից վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ-Այգավան գյուղամիջյան ճանապարհի սկզբնամասում վրաերթի է ենթարկել Ոսկետափ գյուղի բնակչուհի, 1942 թ. ծնված Անյուտա Երեմյանին, նրան տեղափոխել Վեդի քաղաքի հիվանդանոց, որտեղ վերջինս մահացել է:
Կատարվում է նախաքննություն: