ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
31.01.2015 11:19
Մահվան ելքով պատահար Մարտունի-Վարդենիս ճանապարհին
Հունվարի 30-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «Տոյոտա Ալտեզա» մակնիշի ավտոմեքենան ժամը 16.50-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ուղևորուհի, 1952 թ. ծնված Նվարդ Ավետիսյանը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն: