ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.09.2017 11:33
Բեռնատարի վարորդը մահացել է
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 06.30-ին, Հերացու փողոցի թունելի սկզբնամասում «Վոլվո» մակնիշի կիսակցորդիչով բեռնատար ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես-Բենց E-200» մակնիշների ավտոմեքենաներին, այնուհետև՝ թունելի բետոնե պատնեշին, և կողաշրջվել:
Բեռնատարի վարորդը՝ 1972 թ. ծնված Արմեն Արշակյանը, տեղում մահացել է:
Նույն օրը՝ ժամը 12.00-ին, ոստիկանություն դիմած քաղաքացին հայտնել է, որ նշված ավտովթարի հետևանքով սննդի պարկերով բեռնված «Վոլվո»-ից պարկերը շպրտվել և վնասել են իրենց շենքի դիմաց կայանված իր «Սուբարու» մակնիշի ավտոմեքենան:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն: