ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
21.10.2017 12:23
Պատահարից 4 օր անց «ՎԱԶ-2106»-ի վարորդը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է
Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 106-րդ կմ-ին դուրս է եկել երթևկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե հենասյանը:
Վարորդը՝ 1990 թ. ծնված Մեխակ Աղաջանյանը, և նրա 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 06.00-ին, Մ. Աղաջանյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: