ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.12.2012 13:27
Մահացու պատահար Տավուշի մարզի Աչաջուր գյուղում
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Աչաջուր գյուղի սկզբնամասում  «ՎԱԶ-2102»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է «Զապորոժեց»  մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Զապորոժեց»-ի վարորդը` 1970 թ. ծնված  Հակոբ  Աստանյանը, տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2102»-ի ուղևորը և «Զապորոժեց»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 
   
		





















































