ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.10.2012 10:11
Մահացու պատահար Երևան-Իջևան ճանապարհին
Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21214»  մակնիշի ավտոմեքենայի  վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 69-րդ կմ-ին բախվել է խոշոր եղջերավոր անասունի և դուրս գալով հանդիպակաց երթևեկելի գոտի` բախվել «Մերսեդես C-180»  մակնիշի ավտոմեքենայի:
Բախման հետևանքով «ՎԱԶ-21214»-ի սրահում գտնվող` 1950 թ. ծնված Ոսկան   Ավետիսյանը  և 1977 թ. ծնված Արթուր  Մելքոնյանը,   տեղում մահացել են, իսկ «Մերսեդես C-180»-ի վարորդը և  2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքից անմիջապես հետո  «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճանապարհին ընկած խոշոր եղջերավոր անասունին, ինչի  հետևանքով մեքենային պատճառվել է նյութական վնաս:
Կատարվում է նախաքննություն:

 
   
		





















































