ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.12.2017 16:11
Վրաերթի ենթարկված կինը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է. ակնկալում ենք ճանաչողների աջակցությունը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 38 հասցեի մոտ անհայտ անձը վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 18:10-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը, ժամը 17.10-ին, վրաերթի ենթարկված կինը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Կնոջ արտաքին նկարագիրը. հասակը՝ մոտ 155-160 սմ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, օվալաձե դեմքով, աչքերը՝ շագանակագույն:
Հագին եղել է մոխրագույն, սև նախշերով սվիտեր, սև կտորե տաբատ, ձմեռային սև կոշիկներ։
Կնոջ ինքնության վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն (1-02) կամ զանգահարել ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին՝ +322 2-02-02, +322 2-37-88 կամ 041 55 66 66 հեռախոսահամարներով: