ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.02.2019 10:45
Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 22-ին, ժամը 12.50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղում վրաերթի էր ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Փետրվարի 27-ին, ժամը 12.00-ին, 1960 թ. ծնված Ռուբիկ Բեգլարյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։