ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.11.2017 14:27
Պատահար Երևան-Գյումրի ճանապարհին. «ՎԱԶ-2106»-ի վարորդը հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է

Նոյեմբերի 21-ին, ժամը 17.00-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 70-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Տոյոտա»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «ՎԱԶ-2106»-ի վարորդը` 1962 թ. ծնված Արայիկ Վարդանյանը, հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:
Կատարվում է քննություն: