ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
16.07.2019 10:53
Պատահար Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին. վարորդներից մեկը մահացել է

Հուլիսի 16-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 24.9 կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2705-222» և «ԶԻԼ-ՄՄԶ-555» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2705-222»-ի 43-ամյա վարորդ Արմեն Մանուկյանը տեղում մահացել է, իսկ «ԶԻԼ-ՄՄԶ-555»-ի 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։