ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.12.2017 11:11
Պատահարից օրեր անց 66-ամյա տղամարդը մահացավ

Դեկտեմբերի 14-ին, 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ 2106» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաների վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացի:
Դեկտեմբերի 21-ին, ժամը 9.00-ին, հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկը` 1951 թ. ծնված Ժուլվեր Խաչատուրովը, վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Քննությունը շարունակվում է: