ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
06.04.2018 12:43
Պատահարից 4 օր անց ուղևորուհին մահացավ

Ապրիլի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գործարանային փողոցում դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես C 180»-ի վարորդը, 4 ուղևորները, «ԲՄՎ-316»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ապրիլի 6-ին, ժամը 1.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված և իրենց մոտ ստացիոնար բուժման մեջ գտնվող, «Մերսեդես C 180»-ի ուղևորուհին` 1961 թ. ծնված Լաուրա Մարտիրոսյանը, ժամը 00.40-ին մահացել է:
Կատարվում քննություն: