ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
19.11.2012 11:47
ՃՏ պատահարներ Երևանում
Նոյեմբերի 18-ին, ժամը 15.30-ին, Մ. Խորենացու փողոցում իրար են բախվել «Դոջ» և «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 18-ին, ժամը 21.30-ին, Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Դեու-Նեքսիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Դեու-Նեքսիա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Երևան-Սևան ճանապարհին
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: