ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.02.2017 10:29
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 8-ին, ժամը 13.30-ին, Երևանի Արարատյան փողոցի թիվ 90 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆորդ» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 20.40-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 51 շենքի մոտ իրար են բախվել «Տոյոտա», «Նիսսան» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 19.30-ին, Երևանի Սեբաստիայի փողոցի և Կուրղինյան 1-ին փակուղու խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և երկու «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով «Օպել»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 6.50-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 26-րդ կմ-ի շրջանցման հատվածում բախվել է ճանապարհի շինարարական աշխատանքների ժամանակ կառուցված արգելապատնեշին, ինչի հետևանքով 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին իրար են բախվել «DAF» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-217030» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի և Է.Ավագյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն: