ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
09.11.2015 15:38
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Նոյեմբերի 8-ին, ժամը 21.50-ին, Երևանի Բագրատունյաց և Ս. Տարոնցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Կիա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 26-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ 2106» և «Ֆորդ-Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 22-00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 74-րդ կմ-ին գտնվող սուպերմարկետի դիմաց «Լանդ կռուիզեր Պրադո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո՝ ավտոկայանատեղում կայանված «Միցուբիշի Պաջերո»-ի, որն էլ՝ կայանված վիճակում գտնվող «Մերսեդես Բենց» 65 QO 555 մարդատար ավտոբուսի և վթարի ենթարկվել:
Վթարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «ՎԱԶ 21011» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Աչաջուր գյուղի սկզբնամասում բախվել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ 21011»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: