ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
08.12.2016 16:43
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19.20-ին, 24-ամյա քաղաքացուհին վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել է դեկտեմբերի 5-ին Երևանի Կորյունի փողոցում ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 18-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չկալովի փողոցի թիվ 39 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 23.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի հատման հատվածում վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 21.20-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նուբարաշենի 9-րդ և 13-րդ փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.15-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Կոմիտասի անցուղու խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 18.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Յուտոնգ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 8.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Արարատ-Արտաշատ միջհամայնքային ճանապարհի 6-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 7-ին, ժամը 20-ի սահմաններում, «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան Լեռնահովիտ-Տաշիր 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարի երթևեկելի գոտուց և կողաշրջվել ճանապարհի ձախակողմյան եզրամասին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: