ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
30.03.2017 16:43
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 29-ին, ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 90/7 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 29-ին, ժամը 18.20-ին, Երևանի Մուրացանի փողոցի թիվ 49 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Yamaha» մակնիշի մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 29-ին, ժամը 10.25-ի սահմաններում, Ապարանի Բաղրամյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն գոլֆ» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 21063»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 29-ին, ժամը 15.45-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 75-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 27-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Իջևան-Մայիսյան կամուրջ ավտոճանապարհի 133.3-րդ կմ-ի հատվածում իրար են բախվել երկու «Օպել աստրա», «Լեքսուս», «Հոնդա» և «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաներ:
Մարտի 29-ին, ժամը 11.50-ին, «Օպել աստրա»-ներից մեկի վարորդը «ձախ վերին քունքային շրջանի քերծված վերք» մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է վերոնշյալ ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն: