ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.03.2017 16:27
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 28-ին, ժամը 9.45-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 75 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 28-ին, ժամը 16.30-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին:
Վարորդը բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 28-ին, ժամը 8.45-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Աստրա»-ի վարորդը և 3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 շենքի մոտ «Նիսսան Սքայլայն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ 528» մակնիշի ավտոմեքենայի՝ պատճառելով նյութական վնաս:
Մարտի 28-ին, ժամը 10.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գլխի սալջարդ, գագաթնային մասի հեմատոմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Նիսսան Սքայլայն»-ի վարորդը և հայտարարել, որ վնասվածքը ստացել է նշված պատահարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 28-ին, ժամը 12.45-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 51-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի. պատճառվել է նյութական վնաս:
Նույն օրը, ժամը 16.50-ին, նշված ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «դեմքի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնությանն է դիմել «Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորուհին:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 28-ին, ժամը 23.58-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Նաիրյան փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը, 4 ուղևորը և «ԳԱԶ-3110»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 28-ին, ժամը 16.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Վարորդը բերման է ենթարկվել և տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: