ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.03.2017 16:29
Մահվան ելքով պատահար Երևան-Մեղրի ճանապարհին
Մարտի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 44-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմքենայի, իսկ «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան արգելակման հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի գազատար խողովակին:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը՝ 1987 թ. ծնված Արմեն Ոսկանյանը, տեղում մահացել է, իսկ «ԳԱԶել»-ի վարորդը և «Օպել Վեկտրա Բ»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: