ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
29.09.2016 11:21
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 28-ին, ժամը 20-ին, Երևանի Սարալանջի փողոցի սկզբնամասում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենան և «Հոնդա Գիռո» մակնիշի մոպեդը:
Մոպեդի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 10.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ բազկոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 64-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 10.15-ին, Երևանի Շիրակի փողոցում թիվ 25 երթուղու ավտոբուսի սրահում արգելակման ժամանակ վայր ընկնելու հետևանքով:
Ժամը 14-ին Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 61-ամյա տղամարդ և հայտնել, որ նշված երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոբուսի վարորդն ինքն է:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 8-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 44 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել նշված վայրում կայանված «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:
«ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21-ին, Երևանի Դ. Անհաղթի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Աուդի» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 2.15-ի սահմաններում, «Միցուբիշի Շարիոտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի՝ Դիմիտրով գյուղի հատվածում, բախվել է բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Տոյոտա Վիստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի 4-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 1-ի սահմաններում, «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 44-րդ կմ-ին բախվել է ճանապարհային նշաններին, ապա ճանապարհի վրա իրականացվող շինարարական աշխատանքների համար տեղադրված բետոնյա արգելապատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ծնկան հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 22-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է սեպտեմբերի 27-ին ավտովթարի հետևանքով:
Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է սեպտեմբերի 27-ին, ժամը 10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի թիվ 29-27/1 հասցեի դիմաց իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի և 23-ամյա վարորդի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաների իրար բախվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 18-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզում՝ Մ-2 մայրուղուց Գեղի գյուղ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել մեկ այլ «ՎԱԶ-2106»-ի:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 6.40-ին, «Մերսեդես-Բենց Ե-230» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 44-ամյա քաղաքացուհի, իսկ «քթի սալջարդ, պատռած վերք» ախտորոշմամբ՝ 87-ամյա տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Ագարակ-Մեղրիի մաքսակետ ճանապարհի 1-ին կմ-ին կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և ընկել ճանապարհամերձ հողատարածք, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 141-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-31029» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-31029»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 19-ին հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդվել էր, որ «պոլիտրավմա, կրծքավանդակի և որովայնի փակ տրավմա, մարմնի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ:
Պարզվել է, որ երիտասարդը նշված վնասվածքներն ստացել է սեպտեմբերի 19-ին, ժամը 21.45-ի սահմաններում, իր վարած «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենայով Բերքաբեր գյուղի սարամասի ճանապարհին կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն: