ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.09.2016 11:09
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 17 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18 և 42 տարեկան երկու քաղաքացուհու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.30-ին, Երևանի Շինարարների և Աբելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
«Օպել»-ներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 07.35-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզում՝ «Կարբիի ձոր» իջնող ճանապարհին, ընկել է առվակը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «KCSCO» մակնիշի մոտոցիկլետը Երևան-Արմավիր ճանապարհի 33-րդ կմ-ին բախվել է համընթաց երթևեկող «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենայի և կողաշրջվել:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 20-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Լոռու մարզի Աքորի գյուղից 12 կմ հեռավորությամբ գտնվող «Գոռի ղաշ» կոչվող հանդամասում ճանապարհի ձախ եզրից ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ Տրանզիտ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 2.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի մետաղյա պատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 27-ին, ժամը 6.20-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 104-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի մետաղյա պատնեշին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: