ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
28.06.2017 11:30
Պատահարներ ավտոճանապարհներին
Հունիսի 27-ին, ժամը 11.40-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 13/8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 67-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 27-ին, ժամը 13.30-ին, «Զիլ 441510» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հովհաննիսյան և Բակունցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 26-ին, ժամը 00.30-ին, Երևան քաղաքի Օրթոպետիկ հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի փակ վնասվածքային հոդախախտ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 59-ամյա քաղաքացուհի:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա մարմնական վնասվածքը ստացել է հունիսի 26-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Հարթավան գյուղում որդու վարած «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայով անասնագոմի պատին հարվածելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 27-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ 21093» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Շահումյան գյուղում բախվել է մոտոցիկլետի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 28-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «Մերսեդես C 280» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես C 280»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունիսի 27-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջանի Կալինինի փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: