ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.02.2017 19:38
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 26-ին, ժամը 17.00-ին, Երևանի Սարալանջի փողոցի թիվ 26 էլեկտրասյան դիմաց իրար են բախվել «ԿԻԱ» և «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ԳԱԶ-32213»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Ժամը 22.35-ին «ԳԱԶ-32213»-ի ևս մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 25-ին, ժամը 19.10-ին, «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շիրակի փողոցի թիվ 2 հասցեի մոտ բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 25-ին, ժամը 02.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-«Բագրատաշեն» մաքսային անցակետ ավտոճանապարհի 76-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Նիսան Էլգրանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լոռու մարզի Յաղդան գյուղի 1-ին փողոցի թիվ 22 տան մոտ վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 25-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21011» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21011»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: