ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
27.09.2017 11:28
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 19.00-ին, «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նալբանդյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 18-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00.15-ին, Հալաբյան փողոցի թիվ 5/1 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 17.30-ին, Ազատության պողոտայի և Ադոնցի փողոցի խաչմերուկում միմյանց են բախվել «ՎԱԶ-21214» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19.45-ին, Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում միմյանց են բախվել «ԳԱԶ 32213» մակնիշի 2 ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ «ԳԱԶ 32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Սեպտեմբերի 26-ին ժամը 10.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Րաֆֆու և Ջիվանու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12.45-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի փողոցի թիվ 18 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 21.00-ին, Մյասնիկյան պողոտայի թիվ 57/1 հասցեի մոտ միմյանց են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-21074» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 18.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 25-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10-ին, Երևանի Զ. Սարկավագի փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով՝ տաքսի ավտոմեքենայում գտնվելու ժամանակ:
Կատարվում է հետաքննություն:
***
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20.50-ի սահմաններում, Մասիս-Երասխ ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել-Աստրա» մակնիշների ավտոմեռքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «փակ գանգուղեղային տրավմա, ձախ վերհոնքային շրջանի պատռած վերք, մարմնի տարբեր մասերի քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1936 թ. ծնված Նորիկ Ք.-ն, որը հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում՝ վայր ընկնելու հետևանքով:
Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը՝ ժամը 11.30-ին, բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Ռազմիկ Բ.-ն և
հայտնել, որ նույն օրը՝ ժամը 09.10-ի սահմաններում, Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել Նորիկ Ք.-ին:
***
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20.05-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 3.3 կմ-ին բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: