ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
25.01.2016 16:12
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հունվարի 23-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց E 230» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 7-րդ կ/մ-ին ընկել է մայթեզրի փոսը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 20.00-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Խորհրդարանի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեու»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 13.00-ին, Երևանի Մելքումովի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 01.50-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Երևանյան փողոցի թիվ 57 հասցեի մոտ բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Արագածի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ջամշլու գյուղի խաչմերուկի մոտ վթար է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.25-ի սահմաններում, Ալագյազ-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «Միցուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա Քեմրի»-ի վարորդը, 2 ուղևորները և «Միցուբիշի Պաջեռո ԻՈ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հունվարի 24-ին, ժամը 19.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Պարույր Սևակի թիվ 47 շենքի մոտ կորցրել է կառավարումը և բախվել «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենայի, որի ընթացքում 58-ամյա տղամարդը, ով հրելիս է եղել «Շեվրոլետ»-ը, հայտնվել է երկու ավտոմեքենաների միջև ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: