ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
24.02.2017 10:57
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 23-ին, ժամը 14.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21134» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր ճանապարհի 35-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով կորցրել է կառավարումը և վրաերթի ենթարկել 40-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 23-ին, ժամը 14.40-ի սահմաններում, «Սկանյա» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արագածոտնի մարզում՝ Արագածավան-Գետափ ճանապարհի 3-րդ կմ-ին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել դաշտամիջյան քարերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 23-ին ժամը 19.40-ի սահմաններում Երևան-Իջևան ճանապարհի 73,8-րդ կմ-ին իրար են բախվել «ՄԱՆ», «ՎԱԶ-2109» և «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2109» և «Օպել Վեկտրա» ավտոմեքենաներն այրվել են, իսկ «ՄԱՆ»-ն այրվել է մասամբ:
Փետրվարի 23-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «գլխի դիմային մասի սալջարդ քերծվածքներ, աջ ոտքի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 64-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է ավտովթարի ժամանակ:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները պարզել են, որ քաղաքացուհին եղել է «ՎԱԶ-2109»-ի ուղևորուհին և վնասվածքը ստացել է նշված պատահարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 23-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենային:
«Միցուբիշի Գրանդիս»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը հիվանդանոց է դիմել նաև «Միցուբիշի Գրանդիս»-ի մյուսը ուղևորը և հայտնել, որ վնասվածքը ստացել է նշված ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 23-ին, ժամը 15.20-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևան քաղաքի Անկախության փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: