ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
02.03.2016 11:58
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 1-ին, ժամը 23.00-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նիզամու փողոցում ինքնաբերաբար առաջ շարժվելով՝ վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 1-ին, ժամը 20-ին, Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկի մոտ իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ-2105» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարտի 2-ին, ժամը 00.25-ին, «աջից ճակատային շրջանի քերծվածք» ախտորոշմամբ, բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 1-ին, ժամը 03.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկի մոտ՝ Ամերիկյան համալսարանի դիմացի հատվածում, վրաերթի է ենթարկել 52-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 1-ին, ժամը 20-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել է «Ֆոլքսվագեն Ջետտա» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 1-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 1-ին, ժամը 21.45-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի և Պռոշյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես S 320», «Օպել Աստրա» և «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21102»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: