ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
23.03.2017 11:37
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Մարտի 22-ին, ժամը 20.30-ին, Երևանի Գայի պողոտայում՝ Գայի արձանի դիմաց, թիվ 1 երթուղու տրոլեյբուսի վարորդի կողմից արգելակման հետևանքով 41-ամյա քաղաքացուհին տրոլեյբուսի սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 22-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 53-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 22-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու և նշված վայրում ծառայություն կատարող ՊՊԾ դասակի ոստիկանների օգնությամբ տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մարտի 22-ին, ժամը 7.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 67-րդ կմ-ին՝ Երասխավան գյուղի հատվածում, բախվել է «Մերսեդես Բենց C 280» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: