ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
22.02.2017 15:54
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 21-ին, ժամը 14.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ամիրյան փողոցի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 21-ին, ժամը 9.20-ին, «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 21-ին, ժամը 9.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոմայրուղու 8-րդ կմ-ի հատվածում վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 21-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի 82-րդ կմ-ին իրար են բախվել «Ռենո-Դաստր» և «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ռենո-Դաստր»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 21-ին, ժամը 16.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 50-րդ կմ հատվածում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի երկաթյա սյանը:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 21-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևան քաղաքի Երևանյան փողոցում՝ շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումը հատող 50-ամյա քաղաքացուհուն և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 21-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 105-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա» և «ՈՒԱԶ 3962» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՈՒԱԶ 3962»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փետրվարի 21-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն ավտովթարի հետևանքով «Տոյոտա»-ի վարորդը ևս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժօգնության:
Կատարվում է քննություն: