Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Լրահոս Պարզաբանում Ձերբակալվածներին պահելու վայրեր Հանրաքվե Ընտրություններ Ի գիտություն լրագրողների
Ամփոփ տեղեկություններ Այցելություններ Ընդունելություններ Միջոցառումներ ԵԱՀԿ-ՀՀ ոստիկանություն Համագործակցության պատմություն
Օրենսգրքեր Օրենքներ ՀՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ՀՀ կառավարության որոշումներ ՀՀ վարչապետի որոշումներ ՀՀ ոստիկանության պետի հրամաններ Ուղեցույցներ Ոստիկանության ներքին իրավական ակտեր Նախագծեր Հանրային քննարկումներ
Եռամսյակ Կիսամյակ Տարի
Սպանություն Անհայտ կորածի հայտնաբերում Սպանության փորձ Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Խուլիգանություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Հայտարարվել է հետախուզում Հետախուզվողի հայտնաբերում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Անհայտ կորած Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Յուրացում կամ վատնում Շորթում Թունավորում ԱՄՏ-ի փախցնել Հրդեհ Պայթյուն և վթար Պաշտոնեական լիազորությունների չարաշահում Պաշտոնեական կեղծիք կամ անփութություն Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրություն Գույքի դիտավորությամբ ոչնչացում Մարդկանց առևտուր կամ սեռական շահագործում Բռնաբարություն կամ բռնաբարության փորձ Կավատություն Կաշառակերություն Մաքսանենգություն Դրամանենգություն Ընտրական իրավունքի խախտում Համակարգչային հանցագործություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Օդային և երկաթուղային վթար Դեպքեր սահմանային գոտում Փախուստ ՁՊՎ-ից Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Փախուստ ՔԿՀ-ից, ՔՄ-ից Այլ հանցագործություններ Վիճակագրական տվյալներ
Հետախուզվում են
Համարանիշերի ցանկ

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ


21.03.2016 11:49

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Մարտի 20-ին, ժամը 20.00-ին, Երևանի Վարդանանց, Եր.Քոչարի և Ալ.Մանուկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Ֆոլքսվագեն»-ը բախվել է մայթին գտնվող էլեկտրասյանը:
«Ֆոլքսվագեն»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 01.00-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 05.40-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեի դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 21-ին, ժամը 00.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Պորշ Կաեն» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 13.50-ի սահմաններում, «Մոսկվիչ Իժ-2715» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Էջմիածին ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է կայանված «Դոդջ Քարավան» մակնիշի ավտոմեքենայի:
«Մոսկվիչ Իժ-2715»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 12.30-ին, «Ռենաուլտ Լոգան» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 18.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի Պուշկինյան լեռնանցքի 1-ին ոլորանում դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Գողթ-Գառնի ճանապարհին շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 20-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենան Կապանի Շահումյան փողոցում բախվել է թիվ 5 շենքի դիմացի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: