ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
20.02.2017 10:23
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Փետրվարի 18-ին, ժամը 9.05-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Ալ. Մանուկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել անհայտ վարորդի վարած «Նիսսան» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Հոնդա»-ն բախվել է Սայաթ-Նովայի պողոտայի 35 հասցեում գործող ավիատոմսերի վաճառքի սրահին:
Պատահարի հետևանքով «Հոնդա»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 16.25-ին, ՃՈ հետաքննության բաժանմունք է ներկայացել 27-ամյա երիտասարդ և հայտնել, որ ինքն է վարել «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 18-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Բյութ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ Նովայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 18-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 143.1 կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 20-ին, ժամը 1.10-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա աղջիկ, ում ծնողները հայտնել են, որ վնասվածքը ստացել է փետրվարի 17-ին, ժամը 12.00-ին, «Նոր Խարբերդ» Ա/Ը 24-րդ փողոցում՝ ավտոբուսի սրահում:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 19-ին, ժամը 16.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեի մոտ բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Վաչագան գյուղից դեպի Շինարարների թաղամաս տանող ճանապարհին շրջադարձ կատարելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 25 մ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: